Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։


Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։


սակայն Սուրբ Հոգու զորությամբ մեռելներից հարություն առնելով՝ հայտնի դարձավ իբրև Աստծու Որդի։


Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ, տեսնելով, թե Հիսուսն ինչպե՛ս աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդի էր»։


Իսկ եթե մարգարեն հանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթե խոսի օտար աստվածների անունից, այդ մարգարեն կմեռնի։


Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։


Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, առավել ևս վախեցավ։


ասելով. «Սա մարդկանց դրդում է, որ Օրենքին հակառակ եղանակով պաշտեն Աստծուն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ