Եվ նրան պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
ՄԱՂԱՔԻԱ 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։ |
Եվ նրան պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
Եվ եթե դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրավությունը հեռացրած կլինես քո հարկից։
Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց պատահում է այն, ինչ արժանի է արդարներին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։
Ու դուք կգաք, կկանգնեք իմ առաջ, այս Տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, և կասեք. “Հրաժարվեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց”։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։
Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։