Եվ քանի որ դու այս բոլորն ունես գիտեմ, որ ամեն բան կարող ես. քեզ համար անհնարին ոչ մի բան չկա։
Հռոմեացիներին 11:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ |
Եվ քանի որ դու այս բոլորն ունես գիտեմ, որ ամեն բան կարող ես. քեզ համար անհնարին ոչ մի բան չկա։
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
Բայց հենց ինչո՞ւ, դե հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խոսելուց։
Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ
Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։
տեսա Աստծու բոլոր գործերը. մարդը չի կարող գտնել այն գործը, որ կատարվել է արեգակի ներքո։ Որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, և մինչև իսկ իմաստունն ինչքան էլ ասի, թե գիտի, դարձյալ չի կարող գտնել։
Այս իմաստուն գործերը եղան Զորությունների Տիրոջից։ Արդ, մտածե՛ք, վերացրե՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարությունը։
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։
Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։
Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորությունը։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։
որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,
որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը,
Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը
Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։