Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 25:2
20 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ինչպե՞ս գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։


Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


որպեսզի փնտրվի քո հայրերի ժամանակագրությունների մատյաններում և հայտնի դառնա, որ այս քաղաքն ապստամբողների քաղաք է. միշտ դեմ է կանգնել թագավորներին և բոլոր ժամանակներում ապաստարան է եղել փախստականների համար, և հենց այդ պատճառով էլ այդ քաղաքն ավերվեց։


վերահասու եղա և գտա, որ այդ քաղաքը բոլոր ժամանակներում ապստամբ է եղել


Արդ, եթե հաճելի է թվում քեզ, թագավո՛ր, թող փնտրվի բաբելացիների թագավորների ժամանակագրությունների մատյանների պահոցում, որպեսզի իմանաս, որ իսկապես Կյուրոս թագավո՞րն է հրամայել շինել Տիրոջ տունը Հուդայի Երուսաղեմ քաղաքում։ Այդ մասին տեղեկանալով, ո՛վ թագավոր, լո՛ւր ուղարկիր մեզ»։


Այն ժամանակ Դարեհ թագավորը հրամայեց, և փնտրեցին Բաբելոնի թագավորական հիշատակագրությունների մատյանների պահոցում։


ու խեղճերին՝ հայր։ Դատ էի անում նրան, ում բնավ չէի ճանաչում։


Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։


«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։


Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։


Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։


Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։


և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։


Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ