Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։
Հայտնություն 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար։ Այո՛, ամեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո՛, ամե՛ն»։ |
Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։
Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում։ Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։
Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։
Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։
«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։
Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։
Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով (Դան. 7.13)»։
Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա (Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։
և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։
և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։
եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։
Նրանց մասին մարգարեացել է նաև Ենովքը՝ յոթերորդը Ադամից սկսած, և ասել. «Ահավասի՛կ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով՝
Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։