Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:31
39 Խաչաձեւ Հղումներ  

Անզգամությանս պատճառով նեխեցին և փտեցին վերքերն իմ։


ինչպես առավոտյան լույսին”։ Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։


որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝


Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։


Իսկ ով սիրում է Աստծուն, հենց նա էլ ճանաչվում է Աստծուց։


Տնկված կլինեն Տիրոջ տան մեջ, Մեր Աստծու գավիթներում կծաղկեն,


Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.


Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։


և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։


Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։


Երկիրը քառասուն տարի հանգստացավ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիելը մահացավ։


Եվ գետերը թող ծափահարեն միասին։ Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,


Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։


Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։


իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։


Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։


Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։


Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։


Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,


Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։


Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ, Հանուն մեր Աստծու կմեծարվենք։ Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։


Թագավորը հույսը Տիրոջ վրա դրեց, Բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ