Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 1:3
33 Խաչաձեւ Հղումներ  

նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ։ Մառախուղ կար նրա ոտքերի տակ։


շեղվեցին քո Օրենքից և մոռացան այն հրաշքները, որ դու արել էիր նրանց հետ, խստացրին իրենց պարանոցները և իրենց թիկունքները շրջեցին ու կամեցան վերադառնալ Եգիպտոսի ծառայությանը։ Սակայն դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լինելով գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ, չլքեցիր նրանց։


Եթե մեղանչեմ, թեկուզ և չես ների իմ անօրենությունը, բայց ինձ կպահես։


Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից.


Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։


Լեռները կբարձրանան և դաշտերը կիջնեն, Այնտեղ, որտեղ հաստատեցիր նրանց։


Եվ պարծեցե՛ք նրա սուրբ անունով։ Թող ուրախ լինեն սրտերը նրանց, Ովքեր Տիրոջն են փնտրում։


Տերը բացում է կույրերի աչքերը, Իմաստություն է տալիս նրանց, Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։ Տերը սիրում է արդարներին,


Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես Եվ մեգ ցանում փոշու նման։


Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։


Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։


Ահա գալու է Տերը իբրև կրակ, և նրա կառքը՝ իբրև մրրիկ, որպեսզի բարկությամբ տա իր հատուցումը և կրակի բոցով՝ իր արհամարհանքը,


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։


Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։


Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։


Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։


թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։


Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։


Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.


Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար։ Այո՛, ամեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ