Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 12:11
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։


Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։


Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։


Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար։ Այո՛, ամեն։


Ապա ոգիները նրանց հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն։


և երկիրը կսգա՝ ըստ բազում, առանձին ցեղերի. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին,


Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ