ՀՈՎԵԼ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։ |
Երկնքի մի ծագում է նրա ծագումը, Եվ մյուս ծագն է հասնում նրա անիվը, Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Երկնային բոլոր զորությունները պիտի հալվեն, երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, բոլոր աստղերը ցած պիտի թափվեն որթատունկի տերևի նման կամ թզենուց վայր ընկնող տերևի պես։
Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։
խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին,
Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։
Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։