Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա, այնպես էլ մի բազմաթիվ և զորավոր ժողովուրդ է գալիս, որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:2
34 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ մի հզոր և անթիվ ազգ ելավ իմ երկրի դեմ. նրա ատամները՝ առյուծի ատամներ, և նրա ժանիքներն առյուծի կորյունի ժանիքներ են։


կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը»։


պիտի նայեն դեպի ներքև՝ երկրին, և ահա կարիք, տառապանք, խավար, նեղություն, անձկություն ու մթություն, այնպես որ ոչ ոք չկարողանա տեսնել։


Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,


Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։


Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։


Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։


Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,


Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա. Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։


Հիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին, և նրանք քեզ կասեն։


Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։


ու ցրեց եգիպտացիների ողջ երկրի վրա ու սփռեց նրա տարածքների վրա։ Դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և ոչ էլ դրանից հետո։


Քո տները, քո պաշտոնյաների տները և եգիպտացիների ողջ երկրի բոլոր տներն այնպես կլցվեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրա՝ իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։


որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։


Գբից ծուխ էր ելնում, ինչպես մեծ հնոցի ծուխը, որի պատճառով խավարեցին արեգակն ու օդը։


Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։


Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։


Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։


Ելնելու ես անձրևի պես, հասնելու ես ամպի պես ու ծածկելու ես երկիրը։ Պիտի լինես դու և բազում ազգերը, որ քո շուրջն են, քեզ հետ”։


Եվ ահա շատ օրեր անց Տերն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը և վերցրո՛ւ այն գոտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել»։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


Վախեցե՛ք Տիրոջ՝ Աստծու հայացքից, քանի որ մոտ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստել է իր զոհաբերությունները և կանչել է իր հրավիրյալներին։


Եվ կլինի, որ այն օրը լույս չի լինի, բայց ցուրտ ու սառը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ