ՀՈՎԵԼ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։ |
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։
Ամեն, ամեն տեղ գինու վրա ողբացե՛ք. ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը։
որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։
Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։
քանի որ ավերվեցին դաշտերը։ Թող սուգ անի երկիրը, որովհետև ապականվեց ցորենը, ցամաքեց գինին, նվազեց ձեթը։
մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։
Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։
Հասան մինչև Ողկույզի [𝕸 Էշքոլ] ձորը, հետախուզեցին այն, կտրեցին որթի ուռ և նրանից խաղողի մի ողկույզ, բարձեցին այն լծակներով։ Նաև նուռ ու թուզ վերցրին։