Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Շա՜տ են ասողները, Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։ Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:7
14 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։


Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։


Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։


Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։


Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։


Ծովի ալիքները սքանչելի եղան Բազում ջրերի ձայնից։ Սքանչելի ես դու բարձունքներում, Տե՛ր,


Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։


որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝


Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։


Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։


Փո՛ղ հարեք ամսագլուխներին և տարեմուտի տոներին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ