Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 16:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։


Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,


Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։


Նրանց զորությունը հափշտակված կլինի, և նրանց տները՝ ավերակ. տներ կշինեն, բայց չեն բնակվի դրանց մեջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին»։


Հիշե՛ք, որ ցավով ու տագնապով պիտի լինեն տարվա օրերը, քանի որ այգեկութը նվազեց, ցանքսը դադարեց, և այլևս հետ չեն գալու։


Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։


Ամեն, ամեն տեղ գինու վրա ողբացե՛ք. ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը։


ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։


«Ահա գալիս են օրեր,- ասում է Տերը,- և կալերը կհասունանան՝ բերքահավաքի, կհասնի խաղողը վարուցանքի ժամանակ, լեռները քաղցրություն կբխեցնեն, և բոլոր բլուրներն անտառախիտ կդառնան։


Ահա տագնապն է հասել քեզ, քեզ, որ բնակվել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մոտեցել օրը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ երկունքով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ