Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես
Մի՞թե դու, որ հետևում ես այդ ամենին, ինձ կանգնեցնելու ես քո դատաստանի առաջ։
«Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է իմաստություն և գիտություն։
ուր մնաց մարդը, որ ապականություն է, և մարդու որդին, որ որդ է»։
Մի՞թե ծով եմ ես կամ վիշապ, որ վրաս պահակ ես կարգել։
Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։
Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան, Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։
Մեկը վկայում է մի տեղ և ասում է. Մարդն ի՞նչ է, որ հիշես նրան, կամ մարդու որդին ի՞նչ է, որ հոգածություն ցուցաբերես նրա հանդեպ։
Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։