Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, իմ արյունը Տիրոջ առջև գետնին թող չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը ելել է իմ կյանքը խլելու, ինչպես որ ագռավն է թևածում լեռների վրա»։


Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։


Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին


Նրա կին Հեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ հեզրայելացի Նաբոթի այգին»։


Շարուհիի որդի Աբեսսան Դավթին ասաց. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպես անիծում իմ տեր արքային։ Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։


Աբենները, խիստ բարկանալով Հեբուսթեի խոսքի համար, նրան ասաց. «Մի՞թե ես շան գլուխ եմ։ Քո հոր տան, նրա եղբայրների ու բարեկամների հանդեպ այսօր ողորմություն գործեցի և չլքեցի ձեզ ու Դավթի տան կողմը չանցա։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրեժ ես լուծում։


Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։


Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ