2 «Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է իմաստություն և գիտություն։
2 «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։
Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։
Քո կողմից թող գա դատաստանս, Եվ աչքերն իմ տեսնեն ուղղությունը։
Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կա, որ նրան մոտենանք»։
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
պահես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։
ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։
Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Եղիփազ Թեմնացին նորից խոսեց ու ասաց.
Արդ, Տիրոջն ի՞նչ փույթ, թե դու անարատ էիր քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես ճանապարհդ։