անապատից հանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկյուններին. տունը փլվեց քո զավակների վրա, ու նրանք վախճանվեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։
ՀՈԲ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։ |
անապատից հանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկյուններին. տունը փլվեց քո զավակների վրա, ու նրանք վախճանվեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։
Ու եթե անգամ բազում զավակներ ունենան նրանք, պիտի սպանվեն, իսկ թե պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանությամբ պիտի դեգերեն։
Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ, Եվ պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի Քո կյանքի բոլոր օրերին։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։
Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։