Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 անապատից հանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկյուններին. տունը փլվեց քո զավակների վրա, ու նրանք վախճանվեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 1:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։


իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։


Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Մինչ քո տղաներն ու դուստրերն իրենց ավագ եղբոր մոտ ուտում-խմում էին,


Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։


Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։


որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։


ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ