Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 20:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Եթովպացի Աբդիմելեքը՝ ներքինի մի մարդ, որը թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը.


որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,


Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։


Երեսդ մի՛ դարձրու ինձանից Եվ բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից։ Իմ օգնակա՛նը եղիր. մի՛ անարգիր ինձ Եվ մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ, փրկի՛չ իմ։


երբ առավոտյան քաղաք դուրս գալիս հրապարակում էր աթոռս դրվում։


Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։


որպես ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամա, դիպվածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպեսզի սպանողը սպանվածի արյունակցի կողմից չսպանվի, մինչև որ ժողովրդի առաջ ատյանում չկանգնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ