Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ՀՈԲ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե մահկանացուն սուրբ է Տիրոջ առաջ, կամ մարդն իր գործերով անարա՞տ է նրա առաջ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,
Կանգնեց իմ առաջ, բայց չճանաչեցի. տեսա, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ, միայն սոսափյուն ու ձայն էի լսում։
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
Եվ չորս կենդանիները, որոնցից ամեն մեկը շուրջանակի ուներ վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր անդադար ասում էին. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ, որ Է-ն ես և ես և որ գալու ես»։