22 քանզի երեսպաշտություն անել չգիտեմ, այլապես ցեցն ինձ կուտի»։
22 Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,
Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։
Ով կռիվ է փնտրում բարեկամի դեմ, ծուղակ է լարում իր ոտքերի համար։
Չարիք չարիքի վրա են պատմելու. Աչքերս որդիներիս համար հալվեցին։
Մի՞թե մահկանացուն սուրբ է Տիրոջ առաջ, կամ մարդն իր գործերով անարա՞տ է նրա առաջ,
ոչ մեկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու,
«Բայց դու, Հո՛բ, լսի՛ր, թե ի՛նչ եմ ասում, ակա՛նջ դիր իմ խոսքերին։
Սուրբ է սիրտն իմ խոսքերով, և իմ շուրթերի իմաստությունը հստակորեն կիմացվի։
Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։