Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։
Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։