Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է. ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 9:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե մահկանացուն սուրբ է Տիրոջ առաջ, կամ մարդն իր գործերով անարա՞տ է նրա առաջ,


Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։


Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։


Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,


Տիրոջը հուսաց Իսրայելը Այսուհետև մինչև հավիտյան։


Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,


Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։


Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։


Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,


Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու արդար ես և ճշմարիտ, որովհետև չոչնչացրիր մեր զավակին, այլ մեր զավակն ու արմատը մնացին մինչև այսօր, և արդ մենք մեր անօրենություններով կանգնած ենք քո առաջ և չենք կարողանում բարձրացնել մեր գլուխները և կանգնել քո առջև, որովհետև բազմացան մեր անօրենությունները, և մեր չարիքները մեր գլուխներից ավելի վեր բարձրացան»։


Հոբը պատասխանեց ու ասաց.


որովհետև եթե լուսնին հրամայի, չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն նրա առաջ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ