ՀՈԲ 36:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա հաշվել է անձրևի շիթերը, և սրանք անձրևի տեսքով կլցվեն ամպերի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում, |
Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։
Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։
Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։