Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 14:22
39 Խաչաձեւ Հղումներ  

Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա”»։


Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։


լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների ու քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, որպեսզի ցույց տաս նրանց բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին՝ իբրև ժառանգություն։


Նա կարգ է սահմանել անձրևի համար, Եվ ճանապարհ՝ ամպրոպի ու որոտի համար։


որ անձրև է տալիս երկրի վրա, ջրեր ուղարկում երկնքի ներքո,


Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին, Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։


Քո ողորմությունն աչքիս առջև է, Եվ քո ճշմարտությամբ եմ ընթանում։


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն, և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։


Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։


Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։


Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։


սնոտի ու խաբեական գործեր են դրանք. իրենց այցելելու ժամանակ կորստյան են մատնվելու։


Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրված փայտ, հյուսների ձեռքի գործեր,


Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։


Նրանք ստեցին իրենց Տիրոջը և ասացին. «Բան չկա, մեզ վրա չարիքներ չեն գա, սուր ու սով չենք տեսնի։


Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։


իր հրամանով երկնքում տեղավորեց շառաչող ջրերի առատությունը. նա երկրի ծագերից ամպեր է հանում, փայլատակումներ առաջացնում անձրևների ժամանակ, լույս է հանում իր շտեմարաններից։


քանի որ սաստիկ պոռնկացավ նրանց մայրը և ամոթահար արեց նրանց, որոնց ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ հոմանիների հետևից, որոնք ինձ կտան իմ հացն ու ջուրը, հագուստը և իմ կերպասը, իմ գինին, իմ ձեթը և այն ամենը, ինչ որ ինձ պետք է»։


Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։


«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։


«Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես և ինչպես գառները սիզախոտի վրա, որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։


Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։


որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։


Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։


Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ