Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Նա կարգ է սահմանել անձրևի համար, Եվ ճանապարհ՝ ամպրոպի ու որոտի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 28:26
20 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ճանապարհներն ամպրոպների,


Երկնքի տակ ամեն ինչ նրա իշխանության տակ է, իսկ նրա լույսը՝ երկրի ծագերի վրա։


«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։


«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։


Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։


Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։


որ հագեցնի անկոխ ու ամայի հողը, այնտեղ բխեցնի բույսը դալար։


խիտ ամպերը ցիրուցան է անելու։ Մեգը ցրելու է նրա լույսը,


Ձեռքերով լույսն է ծածկել ու հրահանգ տվել, թե դա ե՛րբ պետք է լինի։


Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։


Այն ժամանակ էլ տեսել է նրան ու նրա մասին պատմել, պատրաստել, քննել


Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։


որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա,


Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար.


Նա հաշվել է անձրևի շիթերը, և սրանք անձրևի տեսքով կլցվեն ամպերի մեջ։


Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։


Լսի՛ր Տիրոջ սրտմտության ու զայրույթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։


Նրա հետևից մի ձայն է գոչելու, որոտալու է իր ձայնի բարձրությամբ և դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ