Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 37:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 37:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Գնացե՞լ ես շտեմարանները ձյան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկուտի։


Նա հաշվել է անձրևի շիթերը, և սրանք անձրևի տեսքով կլցվեն ամպերի մեջ։


Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։


Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։


Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։


Հզորն ամբարշտությամբ կեղեքում է աղքատին։ Ինչպես սաստիկ և անշահ անձրևը,


Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։


Մենք շատ ենք, իսկ եղանակը ձմեռային է, ուստի չենք կարող դրսում կանգնել, իսկ այդ մեկ կամ երկու օրվա գործ չէ, որովհետև այս հարցում ծանր ենք մեղանչել։


Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։


որ անձրև է տալիս երկրի վրա, ջրեր ուղարկում երկնքի ներքո,


Նա կարգ է սահմանել անձրևի համար, Եվ ճանապարհ՝ ամպրոպի ու որոտի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ