ՀՈԲ 34:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե մեկը քեզնից դա պահանջելու է, որ մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թե ես, իսկ եթե մի բան գիտես, ասա՛։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։ |
իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։
Եթե կարող ես, այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թե ոչ համբերո՛ղ եղիր, դու իմ դիմա՛ց կանգնիր, ես էլ՝ քո։
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
Իսկ երբ այնպես լինի, որ խմելու համար քո ձեռքից չկամենան ընդունել բաժակը, կասես նրանց. այսպես է ասում Զորու թյունների Տերը. “Անպայման պիտի խմեք,
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։
Որովհետև, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան,