Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 45:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 45:9
22 Խաչաձեւ Հղումներ  

Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։


Նաև ասում ես, թե ինչո՛ւ իր ատյանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խոսքերին։


«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։


Եթե ոչնչացնի, ո՞վ հետ կպահի նրան, կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր։


Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,


«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։


Բայց չէ՞ որ դուք բրուտի կավի եք նման. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի. «Դո՛ւ չես ինձ ստեղծել», կամ արարածն՝ Արարչին. «Իմաստությամբ չես արարել ինձ»։


Վա՜յ նրան, որ իր հորը կասի՝ «Ինչո՞ւ ծնեցիր ինձ», և մորը՝ «Ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»,


Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։


Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։


«Մի՞թե այդ բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Ահավասիկ,- ասում է Տերը,- ինչպես այդ կավն է բրուտի ձեռքին, այդպես էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։


Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։


Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։


Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ