ՀՈԲ 31:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց կշռվել եմ արդար կշեռքով, և Տերը գիտի իմ անմեղությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։ |
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
«Աստված, Աստված է Տերը և Աստված, Աստված ինքը գիտի, և Իսրայելն ինքն էլ թող իմանա. եթե ապստամբելով հանցանք գործեցինք Տիրոջ դեմ, թող մեզ այսօր չփրկի։
Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ, Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։