Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 32:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 32:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։


Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։


Ու կասեմ. “Տե՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ ամբարիշտ լինեմ”. և ինչո՞ւ դատեցիր այսպես ինձ։


Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,


Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։


Հանցավոր եղար բերանիդ խոսքերով, իսկ հզորների խոսքերը չքննեցիր։


Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիվ են, մեղքերդ՝ անթիվ։


Սակայն դու խոսեցիր իմ ականջին, ու քո խոսքի ձայնը լսեցի ես։


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ