ՀՈԲ 27:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորշակը պիտի խլի նրան ու գնա, պիտի քշի նրան իր տեղից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Ինչպես տապախառն հողմ՝ ես նրանց ցրիվ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս և ոչ թե երեսս պիտի ցույց տամ նրանց իրենց կորստյան օրը»։
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։
Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։