Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ինչպես տապախառն հողմ՝ ես նրանց ցրիվ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս և ոչ թե երեսս պիտի ցույց տամ նրանց իրենց կորստյան օրը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին, նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 18:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիվի նման։


Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։


քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։


Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում, Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։


Խորշակը պիտի խլի նրան ու գնա, պիտի քշի նրան իր տեղից,


Նրա վարձկանները նրա մեջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն և չպիտի հանդարտվեն, որովհետև նրանց վրա եկավ կործանման օրը, և հասավ վրեժխնդրության ժամանակը։


Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։


Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։


Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։


Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանները, անխտիր մտնելու են դրանց մեջ, պղծելու են


Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ