Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 13:15
27 Խաչաձեւ Հղումներ  

Նրանցից հետո ելնում էին բարակ, չորուկ ու խորշակահար յոթ այլ հասկեր,


Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։


Եվ ահա նրանցից հետո ելան յոթ չորուկ ու խորշակահար այլ հասկեր։


Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։


Պտղաբերած որդյա՛կ իմ Հովսեփ, որդյա՛կ իմ՝ պտղաբերած և նախանձելի, որդյա՛կ իմ դեռատի, դարձի՛ր դու ինձ մոտ,


Ներքևում նրա արմատները չորանալու են, վերևում հունձն է փչանալու։


Բայց այդպես չեն ամբարիշտները, Ո՛չ, այլ նման են քամուց քշված Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։


Քո որդիներին պատրաստի՛ր իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանվելու համար, որպեսզի ոտքի չելնեն նրանք, չնվաճեն երկիրը և այն չլցնեն պատերազմներով»։


Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։


Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։


Քամուն պիտի տաս, և հողմերը պիտի տանեն դրանք, և մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայելի Սրբով։


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղեմին. “Սա անապատում քո մոլորության համար է։ Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրության, ո՛չ էլ սրբության համար էր։


Լրության ոգին նրանցից գալու է դեպի ինձ. այսուհետև ես էլ նրանց հետ իմ դատաստաններով եմ խոսելու”»։


Այսպես է ասում Տերը. «Ահա ես Բաբելոնի վրա և նրա բնակիչների վրա պիտի բերեմ զայրույթով լցված մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։


Արդ, որթատունկը փարթամանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու. չէ՞ որ խորշակը երբ մոտենա, չորանալու է ամբողջ բույսը՝ իր ոստերով”»։


Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։


Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։


Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։


Հողմամրրիկը կփչի նրա թևերի վրա, և կամաչեն իրենց զոհասեղանների համար»։


Եփրեմը թռավ թռչնի պես, և նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից։


Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։


Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ