ՀՈԲ 27:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Տիրոջից ամբարիշտ մարդու բաժինը. Ամենակալի կամքով հզորների ունեցվածքն իրենց դեմ պիտի ելնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Բայց ամբարշտին բարություն պիտի չլինի. նա իր օրերը չպիտի երկարեցնի, այլ դրանք ստվերի նման պիտի լինեն, քանի որ երկյուղ չի կրում Աստծու ներկայությունից։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,