12 Ահա բոլորդ իսկ գիտեք, որ ունայն բաներին ունայնություն եք ավելացնում։
12 Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։
Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց պատահում է այն, ինչ արժանի է արդարներին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։
Թո՛ւյլ տվեք դուք ինձ, ու ես կխոսեմ. գուցե չայպանեք խոսքերիս համար։
Նեղվում, տանջվում եմ. ի՞նչ եմ անելու։
Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խոսքերի, կամ մեկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։
Ես ձեզ կծանուցեմ, ինչ որ կա Տիրոջ ձեռքում, Չպիտի ստեմ Ամենակալի մոտ եղած բաների մասին։
Այս է Տիրոջից ամբարիշտ մարդու բաժինը. Ամենակալի կամքով հզորների ունեցվածքն իրենց դեմ պիտի ելնի։