ՀՈԲ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտների լույսը հանգչելու է. նրանց բոցը վեր չի բարձրանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։ |
իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով ու պիտի բորբոքվեք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։
Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։
Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։