9 Արդարների լույսը մշտատև է, ամբարիշտների լույսը պիտի մարի։
9 Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։
Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։
քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։
Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։
Բարձր է Տերը բոլոր ազգերից, Եվ երկնքում է նրա փառքը։
Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։
իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
երբ լուսավոր էր նրա ճրագն իմ գլխի վերև, երբ նրա լույսով էի ընթանում խավարի միջով,
Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանե՛ք դրան արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց.
Մարդու հարստությունը իր անձի փրկագինն է, իսկ աղքատը չի հանդարտվում պատուհասներից։
Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։
Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։
Արդ, մեր հոր անունը թող չջնջվի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցավ։ Մեզ, մեր հոր եղբայրներին հավասար, ժառանգությո՛ւն տվեք»։