20 քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։
20 Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։
Արդարների լույսը մշտատև է, ամբարիշտների լույսը պիտի մարի։
Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։
իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։
Եվ եթե պահես, զավակ կունենաս, և քո հույսը չի մերժվի։
Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։
Թող չհավատա, որ հանգիստ է գտնելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու։
Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։
Խստասիրտ մարդը մեծամիտ է իր թշնամանքի մեջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
Տե՜ր, քո սրտմտությամբ մի՛ հանդիմանիր ինձ Եվ մի՛ խրատիր ինձ քո բարկությամբ։