Մի՞թե դու, որ հետևում ես այդ ամենին, ինձ կանգնեցնելու ես քո դատաստանի առաջ։
Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։
թե՞ քամուց շարժվող տերևից ես վախենում, կամ թե հակառա՞կ ես կանգնում ինձ՝ հողմավար խոտիս։
Ոտքերս դրեցիր ոտնակոճղի մեջ, հսկեցիր իմ գործերին, քննեցիր նույնիսկ ոտնահետքերս,
Կամ բանի տեղ դնելով՝ կհանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կնստի։
քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ ես դատ անեի, և որպես հավասար դատաստանի գայինք։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։
Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։