4 Կամ բանի տեղ դնելով՝ կհանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կնստի։
4 Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։
Մի՞թե դու, որ հետևում ես այդ ամենին, ինձ կանգնեցնելու ես քո դատաստանի առաջ։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։
Նրան ատեցին Տիրոջ թշնամիները, Նրանց ժամանակները աշխարհում կվերջանան։
Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։
որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
որովհետև մարդու վրա ոչինչ չի դնելու բացի իրավունքից, որովհետև Տերը տեսնում է ամեն ինչ,
դո՛ւք էլ վախեցեք մթին գործերից։ Քանի որ բարկությունն է անօրենների վրա հասնելու. ապա կիմանան, թե որտե՛ղ է իրենց բուն էությունը»։
Երանի մեկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ հանդիման, ինչպես որ մարդը՝ իր ընկերոջը։
քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ ես դատ անեի, և որպես հավասար դատաստանի գայինք։
քանի որ հզոր է, բռնանում է։ Եվ ո՞վ է նա, որ նրա դատաստանին հակառակ կանգնի։
Մի՞թե ծով եմ ես կամ վիշապ, որ վրաս պահակ ես կարգել։
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
Արդ, Տիրոջն ի՞նչ փույթ, թե դու անարատ էիր քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես ճանապարհդ։