ՀՈԲ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։ |
Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։