Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 33:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Դու ասում ես. “Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 33:9
24 Խաչաձեւ Հղումներ  

Անիրավություն չկար իմ ձեռքին, և անարատ էր աղոթքն իմ հոգու։


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Մի՛ ասա. «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։


Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։


Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։


Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։


Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրա. արդարը հիմա վեր է կենալու անիրավի դեմ։


Որքա՞ն մեղք ունեմ, անօրենություն, հասկացրո՛ւ ինձ՝ որքա՞ն են դրանք։


Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։


Դողում եմ մարմնիս բոլոր անդամներով, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։


Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկվում,


Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ. բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ.


Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։


Եթե մեղանչեմ, թեկուզ և չես ների իմ անօրենությունը, բայց ինձ կպահես։


Անօրինություններս կնքել ես քսակի մեջ. նշել, թե ի՛նչ հանցանք եմ գործել ակամա։


Սակայն դու խոսեցիր իմ ականջին, ու քո խոսքի ձայնը լսեցի ես։


Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,


Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։


քանի որ ինքը գիտի իմ ճանապարհը, քննել-կշռել է ոսկու պես։


Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։


արդար դատաստան չի արել իմ հանդեպ. նրա նետը մահացու է, թեև անիրավություն չեմ գործել»։


«Այդ ի՞նչն ես իրավունք համարել, ո՞վ ես դու, որ ասում ես. «Արդար եմ Տիրոջ առաջ»,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ