5 Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,
5 Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։
Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։
«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։
Անիրավություն չկար իմ ձեռքին, և անարատ էր աղոթքն իմ հոգու։
Մի՛ ասա. «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։
Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։
Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ. բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ.
Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,
Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։
Արդ, մենք մեզ համար ատյան ընտրենք ու մեր մեջ իմանանք, թե ի՛նչն է բարի։
Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։
Տերը մի՞թե անիրավ է դատում, կամ նա, որ ամեն ինչ ստեղծեց, իրավունքը կաղավաղի՞։
Ահա ծաղրվում եմ նախատինքներով և բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ ոչ մի տեղից դատաստան չկա։