21 Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։
21 Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։
Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։
Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։
Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, որ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը։
որովհետև իմ մասին ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում, որովհետև Տերն է դատում ինձ։
Տերն սկսեց խոցոտել ինձ, սակայն թող չսպանի ինձ իսպառ։
Եթե արդար լինեմ, ու ինձ չլսի, նրա դատաստանն եմ աղերսելու։
Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։
Արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի։
Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։
Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։