ՀՈԲ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։ |
«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։
Տե՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբվեցի. հաղթեցիր ու զորացար։ Ծաղր ու ծանակի առարկա դարձա, օրս մթնեցրի ծաղրանքի մեջ,
«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։
Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։
ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։
Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։
Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։