Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 5:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Իսկ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս արեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եկածներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 5:40
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։


Եղիսեեն տուն մտավ, դուռը փակեց իրենց երկուսի վրա, աղոթեց Տիրոջը,


Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։


Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին։


Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։


Արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի։


Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։


մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից»։


Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։


Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ