Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 27:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:29
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։


և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։


Ապա սկսեցին նրան ողջույն տալ և ասել. «Ողջո՜ւյն քեզ, հրեաների՛ արքա»։


Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։


Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։


Տե՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբվեցի. հաղթեցիր ու զորացար։ Ծաղր ու ծանակի առարկա դարձա, օրս մթնեցրի ծաղրանքի մեջ,


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։


Հիսուսին կարմիր քղամիդ և ծիրանի հագցրին և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ