“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։
ՀՈԲ 12:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անարգանք է թափում իշխանի գլխին, իսկ խոնարհներին բժշկում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։ |
“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։
Ահարոնն իր ձեռքը երկարեց եգիպտացիների ջրերի վրա ու գորտեր դուրս բերեց։ Գորտը ելավ ու ծածկեց եգիպտացիների երկիրը։
նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։
Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով,