Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 34:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նա չի պատկառել մեծապատիվ մարդկանցից, ոչ էլ պատիվ է ընծայել երևելի մարդկանց կամ մեծարել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 34:19
28 Խաչաձեւ Հղումներ  

Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։


որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։


Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես, այժմ հասկացա, որ Աստծու կողմից աչառություն չկա,


Իսկ անիրավն իր անիրավության համաձայն հատուցում կստանա, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա։


որովհետև Աստծու առաջ աչառություն չկա։


Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։


Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։


Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։


Ինչ վերաբերում է երևելիներին (ինձ համար կարևոր չէ, թե նրանք մի ժամանակ ի՛նչ են եղել, որովհետև Աստված մարդկանց միջև աչառություն չի անում (Բ Օր. 10.17բ)), այդ երևելիներն իմ ասածի վրա որևէ նոր բան չավելացրեցին։


Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։


Աղքատին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, իսկ ով պատվում է նրան, ողորմում է աղքատին։


Չէ՞ որ ինչպես ես եղա արգանդում, այնպես էլ նրանք, նույն որովայնում եղան։


Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։


Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։


Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով,


Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։


Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցավի մեջ են։ Զորությամբ բոլոր օժտվածներին


Պիտի ակնածե՞ք։ Դուք ինքներդ ձեզ դատավո՛ր եղեք։


Անարգանք է թափում իշխանի գլխին, իսկ խոնարհներին բժշկում է։


Գերության է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզորներին։


Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։


Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին.


Նա էլ ձեզ պակաս չի կշտամբելու. եթե նույնիսկ ծածուկ՝ աչառու լինեք,


ոչ մեկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու,


Ամբարիշտ է նա, ով թագավորին ասում է. «Անիրավ ես դու», իսկ իշխաններին՝ է՛լ ավելի ամբարիշտ։


Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ